Բիզնեսի չօգտագործված հնարավորությունները

Ձեր բիզնեսը վարելիս, Դուք կառավարում եք բազմաթիվ ռեսուրսներ. անձնակազմ, սարքավորումներ, ֆինանսներ, տեղեկատվական հոսքեր, սակայն, միշտ.

  • ինչ որ բան պակասում է, օրինակ ֆինանսները;
  • ինչ որ բանից միշտ դժգոհ եք, օրինակ աշխատակցի աշխատանքի որակից;
  • ինչ որ բան միշտ չի ստացվում, հաճախորդը Ձեր աչքի առաջ գնում է մրցակցի մոտ;
  • ինչ որ բանից միշտ ուշանում եք, օրինակ ապրանքը շուկա ուշ է մտնում;
  • և այսպիսի անվերջ շարան:
Հիմնական խնդիրը առկա ռեսուրսների ոչ լիարժեք օգտագործումն է: Օրինակ, Դուք ունեք գումարի կարիք ու դիմում եք բանկին վարկ ստանալու ակնկալիքով: Բայց մի պահ կանգ առեք և հաշվապահից պահանջեք պարտքերի ցանկը: Չզարմանաք, եթե ստացվի այնպես, որ Ձեր պարտքերի գումարը կազմում է վարկի գումարի 25,50 կամ ավելի տոկոսը: Այսինքն Ձեզ պետք է ավելի քիչ վարկ: Ինչո՞ւ վճարել ավելրոդ տոկոսներ:
Անընդհատ հաճախորդնե՞ր եք կորցնում: Ինչո՞ւ: Ի՞նչն է պատճառը: Ձեր առաջարկած ապրանքը թա՞նկ է: Հավատացեք, դա չէ պատճառը, այլ այն, որ պետք է հաճախորդի ցանկությունները ամբողջապես հասկանալ, ոչ թե շեշտը դնել միայն գնի վրա: Իսկ գիտեք, որ նոր հաճախորդ գտնելու վրա ծախսված ռեսուրսները (գումար, ժամանակ և այլն) 10 անգամ ավելի են, քան առկա հաճախորդին պահելը: Այսինքն, եթե ունեք հաճախորդ, օգտագործեք նրա հնարավորությունները ամբողջությամբ: Օգտագործեք Ձեր ապրանքի այլ ռեսուրները (որակ, առաքում, հարմարավետություն, հաշվարկ հաճախորդի համար) այն վաճառելու համար:

Եթե ցանկություն ունենք օգտագործել Ձեր բոլոր առկա ռեուրսները 100% արդյունավետությամբ ապա Ձեր առաջարկում ենք.
• գրանցվել այս վարպետության դասին,
• տեղեկանալ, թե ինչպես են աշխատում այլ բիզնեսները,
• ստանալ Ձեր խնդիրների կոնկրետ լուծումներ:

Արժեք: 0

Գրանցում
* Արժեքը ՀՀ դրամ
Ես մասնակցում եմ թրեյնինգների, քանի որ