Ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ օրենք
Դասընթացը կկայանա` Մարտի 13-14, 18:30-21:30 Տևողությունը` 2 օր/6 ժամ Գրանցման վերջնաժամկետ` մարտի 12 Արդյոք հաճախ եք բախվում հարկային մարմինների հետ ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ օրենքի (ԱԱՀ) գծով առաջացող խնդիրների պատճառով կամ ցանկանում եք կանխել այն սխալները, որոնց արդյունքում վճարելու եք մեծ տուգանքներ: «Բի Էս Սի»-ն հրավիրում է մասնավոր ձեռնարկություններին, հասարակական և միջազգային կազմակերպություններին, եւ առհասարակ, բոլոր գործող հաշվապահներին, ֆինանսների գծով մասնագետներին, իրավաբաններին` կատարելագործելու ԱԱՀ-ի գծով Ձեր գիտելիքները` մասնակցելով այս երկօրյա սեմինարին: Սեմինարը նախատեսված է բոլոր մասնավոր ձեռնարկությունների, հասարակական և միջազգային կազմակերպությունների գործող հաշվապահների, ֆինանսների գծով մասնագետների և իրավաբանների համար: Սեմինարը ներառում է հետևյալ բաժինները` Սեմինարի արդյունքում մասնակիցները կստանան իրենց անհանգստացնող հարցերի պարզաբանումները ԱԱՀ օրենքի շուրջ: Մասնակիցները կարող են նախապես ներկայացնել իրենց հարցերը և ստանալ մասնագիտական լուծումներ: - ԳՐԱՆՑՈՒՄ - Դասընթացավար` Արման Մնացականյան
Արման Մնացականյանը 2010 թ.-ից համագործակցում է «Բի Էս Սի» ընկերության հետ և վարում է հարկային ոլորտի մի շարք դասընթացներ, ինչպիսիք են` «Շահութահարկի մասին ՀՀ Օրենք» և «Ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ Օրենք» և այլն: Ունի հաշվարկների և հաշվետվությունների պատրաստման, հարկային խորհրդատվական ծառայությունների տրամադրման, հարկային խնդիրների բացահայտման և քննարկման մեծ փորձ: Աշխատել է այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են` «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՀՁ ՍՊԸ, «Աուդիտ ԱՍ» ՍՊԸ, Լույսի Աղբյուր ՍՊԸ: Այժմ աշխատում է «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ և «Փի-Էյջ-Փի Աուդիտ» ՓԲԸ-ում որպես հարկային ծառայությունների և աուդիտի մենեջեր: Նրա հաճախորդներն են «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ, «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ, «Հատուկ էլեկտրոմոնտաժ» ԲԲԸ, «Էյ-Սի-Փի» ՓԲԸ և այլք:
Դասընթացի կազմակերպման վայրը. «Բի Էս Սի» դասընթացների սրահ. ՀՀ, ք. Երևան, Չարենցի 1, 3-րդ հարկ, 309 սենյակ: Հեռ. 57 47 78, 57 17 53, (099/077) 57 47 78 |
Բաց դասընթացի արժեքը մեկ մասնակցի համար (ՀՀ դրամ) : 29940
ԳրանցումԱրժեքը կորպորատիվ դասընթացի համար (ՀՀ դրամ) : 288000
Նախնական պատվեր* Արժեքը ՀՀ դրամ




