ՆԱԽԱԳԾԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ (Project Management)

Դասընթացը կկայանա`
Դեկտեմբերի 4-6
Տևողությունը`
3 օր/9 ժամ
Գրանցման վերջնաժամկետ`
Դեկտեմբերի 3

Մերօրյա կտրուկ փոփոխվող միջավայրը պարտադրում է ծրագրերի ղեկավարներին վերահսկել իրականացվող ծրագրերը, քանի որ կոպիտ սխալները կարող են թողնել ծանր հետևանքներ` ընդհուպ մինչև ծրագրի ձախողում: Ա
յս դասընթացի նպատակն է զարգացնել մասնակիցների կարողությունները և գիտելիքները ծրագրերն արդյունավետ կառավարելու ոլորտում:


Դասընթացը նախատեսված է ծրագրեր մշակողների և ղեկավարների, ինչպես նաև գնահատումներ իրականացնողների և ֆինանսավորողների (միջազգային կազմակերպությունների աշխատակիցների, ծրագրերի միջին օղակների ղեկավարների, քաղծառայողների, որոնք պատասխանատու են ծրագրերի իրականացման և մշակման գործընթացի, ՀԿ ներկայացուցիչների, խորհրդատվական ընկերությունների աշխատակիցների) համար:

Դասընթացի մանրամասն բովանդակությունը

Դասընթացի ավարտին շնորհվում է մասնակցության հավաստագիր

Project Management_Izabella SargsyanԴասընթացավար` Իզաբելլա Սարգսյան
Իզաբելլա Սարգսյանը աշխատում է «Բի Էս Սի» ընկերության հետ 2010 թ.-ից որպես «Նախագծի կառավարում», «Ծրագրային առաջարկի մշակում» և «Ֆոնդերի հայթայթում» դասընթացավար: Ունի ծրագրերի իրականացման և հասարակայնության հետ կապերի բնագավառում ավելի քան 10 տարվա փորձառություն: Նաև երկարատև աշխատանքային փորձ ունի  ռազմավարությունների մշակման, ծրագրերի նախագծման և իրականացման, հասարակայնության հետ կապերի, լրագրության, ինչպես նաև մարդու իրավունքների և հակամարտությունների կարգավորման ոլորտներում: Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աշխատակից է (Ծրագրի ղեկավար և հասարակայնության հետ կապերի պատասխանատու): Իզաբելլա Սարգսյանը դասընթացավար է ավստրիական CARE և հոլանդական IKV-PaxChristi կազմակերպությունների կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերում: Մինչ ԵՀՀ-ում աշխատանքի անցնելը Իզաբելլան աշխատել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հարավային Կովկասի ջրային ռեսուրսների ծրագրում որպես հասարակայնության հետ կապերի/դրամաշնորհների կառավարման մասնագետ: Խորհրդատվական և դասընթացային ծառայություններ մատուցել մի շարք տեղական և միջազգային կազմակերպություններին:  Իզաբելլան Երևանի պետական համալսարանի և Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի շրջանավարտ է:

Դասընթացի կազմակերպման վայրը.
"Բի Էս Սի" դասընթացների սրահ. ՀՀ, ք. Երևան, Չարենցի 1, 3-րդ հարկ, 309 սենյակ:
Հեռ. 57 47 78, 57 17 53, (099/077) 57 47 78;
training@bsc.am

Բաց դասընթացի արժեքը մեկ մասնակցի համար (ՀՀ դրամ) : 29940

Գրանցում

Արժեքը կորպորատիվ դասընթացի համար (ՀՀ դրամ) : 432000

Նախնական պատվեր
* Արժեքը ՀՀ դրամ
Ես մասնակցում եմ թրեյնինգների, քանի որ