Ֆասիլիտացիայի հմտություններ - Ինչպես օգնել խմբին հասնել սահմանված նպատակներին

Ինչպես վարել քննարկումներ և օգնել խմբերին հասնելու սահմանված նպատակներին

Մարդկանց խմբերի և թիմերի գործունեության արդյունավետությունը մեծապես կախված է մարդկանց արդյունավետ հաղորդակցման, համատեղ որոշումների կայացման և միասնական ջանքերի համակարգման կարողություններից:

Այս դասընթացն ուղղված է
զարգացնելու  ֆասիլիտացիայի այնպիսի հմտություններր և կարողություններ, որոնք հանրավոր են դարձնում բարձրացնել տարաբնույթ ժողովների, հանդիպումների,  քննարկումների և այլ տիպի միջոցառումների արդյունավետությունը: Արդյունավետ ֆասիլիտացիայից է կախված, թե արդյոք խումբը կհասնի իր նպատակ(ներ)ին սահմանված ժամանակահատվածում:


Դասընթացն ուղղված է`
1) Հանդիպումներ/քննարկումներ/ժողովներ վարողներ/ֆասիլիտատորներ
2) Բոլոր աստիճանի կառավարչական  և ղեկավարման գործունեություն իրականացնողներ
3) Թիմերի առաջնորդներ
4) Խմբերի համակարգողներ
5) Դասընթացավարներ

Դասընթացի նպատակն է մասնակիցների մոտ ձևակերպել հստակ պատկերացում ֆասիլիտացիոն գործընթացի կազմակերպման, իրականացման և ֆասիլիտացիայի մեթոդների վերաբերյալ, ինչպես նաև ձևավորել հանդիպումներ վարելու որոշակի հմտություններ:

Դասընթացին քննարկվելիք թեմաներ են`
1) Ֆասիլիտացիա հասկացության և գործընթացի սահմանում
2) Ֆասիլիտատորի/ վարողի համար չափանիշների սահմանում
3) Ծանոթացում ֆասիլիտացիայի ոճերին
4) Ծանոթացում ֆասիլիտացիայի գործիքներին և ռազմավարությանը
5) Որոշակի հմտությունների ձեռքբերում` քննարկումների ժամանակ մարդկանց կառավարում:

Դասընթացը կկայանա`
փետրվարի 15-17, 15:00-18:00
Գրանցման վերջնաժամկետ`
փետրվարի 14

Դասընթացի մանրամասն նկարագիր

Որպես դասընթացի արդյունք մասնակիցները`
1) Կծանոթանան քննարկումներ և միջոցառումներ վարելու հիմնական մեթոդներին
2) Ձեռք կբերեն ֆասիլիտացիայի նախնական հմտություններ
3) Կկարողանան ֆասիլիտացիայի պլան կազմել
4) Ձեռք կբերեն մարդկանց համատեղ գործուենության կազմակերպման որոշակի հնարքներ
5) Կծանոթանան թե ինչպես կառավարել մարդկանց ուղղորդման ժամանակ, թե ինչպես է զարգանում խմբի դինամիկան

Դասընթացի ընթացքում մասնակիցները կքարտեզագրեն ֆասիլիտացիայի սեփական կարողությունները:
Դասընթացի ավարտին յուրաքանչյուր մասնակից կմշակի ֆասիլիտացիայի հմտությունների զարգացման անհատական պլան:

Դ
ասընթացավար` Ժիրայր Էդիլյան

Ժիրայր Էդիլյանը դասընթացների/ համաժողովների մշակման ու անցկացման, բազմապիսի միջոցառումների կազմակերպման  ու ֆասիլիտացիայի բազմամյա փորձառություն ունի: Ընդհանուր առմամբ իրականացրել է հարյուրից ավել դասընթացներ և խորհրդատվություններ զարգացման, պլանավորման, ինչպես նաև դասըթացավարման կարողությունների բնագավառներում:  

Աշխատանքայիին գործունեության ընթացքում զբաղեցրել է բազմապիսի ղեկավար և խորհրդատվական/դասավանդման պաշտոններ հետևյալ կազմակերպություններում. Աթլաս Քորփս (ԱՄՆ), Ծառայություն Հանուն Խաղաղության (ԱՄՆ), Քաունթերփարթ (Աղվանստան և ՀՀ), ԱՄՆ Գյուղ.դեպարտամենտ (ՀՀ և Վրաստան), Քաղաքացիական զարգացման և համագործակցության հմնադրամ (ՀՀ), T&D (ՀՀ), Հայաստան2020 ծրագիր (ՀՀ), Համաշխարհային ուսուցում (ՀՀ), Մխիթար Գոշ համալսարան (ՀՀ) և այլն:

Ուսանել է Ինդիանա համալսարանում, Հարվարդի համալսարանի Քենեդու դպրոցում, Երևանի պետական համալսարանում, Տնտեսագիտության ազգային ինստիտուտում և կրթական աստիճաններ է ստացել տնտեսագիտության, կառավարման, ոչ-առևտրային կառույցների զարգացման բնագավառներում: 

Հանդիսանում է Քաղաքացիական զարգացման և համագործակցության հմնադրամի Խորհրդատվական խորհրդի անդամ, Պրոֆեսիոնալները հանուն քաղաքացիական հասարակության ՀԿ հիմադիր խորհրդի անդամ, Ամերիկյան շրջանավարտների Հայաստանի ասոցիացիայի առաջին խորհրդի անդամ, Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտի անդամ:

 

Բաց դասընթացի արժեքը մեկ մասնակցի համար (ՀՀ դրամ) : 29940

Գրանցում
* Արժեքը ՀՀ դրամ
Ես մասնակցում եմ թրեյնինգների, քանի որ