Վարկային մասնագետների պատրաստման դասընթաց

Դարձի՛ր հմուտ վարկային մասնագետ

Եթե ցանկանում ես  աշխատել որևէ Բանկում, Վարկային կազմակերպությունում 
կամ  ցանկություն ունես խորացնել և զարգացնել գիտելիքներդ ու հմտություններդ վարկավորման միջազգային լավագույն տեխնոլոգիաների կիրառմամբ, ապա այս դասընթացը հենց քեզ համար է:

Դասընթացի արդյունքում մասնակիցները
կծանոթանան ներկայումս Բանկերում և Վարկային կազմակերպություններում գործող
•    վարկային հայտերի ուսումնասիրության,
•    վարկունակության գնահատման,
•    վարկերի փաստաթղթավորման, մոնիտորինգների,
•    վարկային պորտֆելի կառավարման մեթոդներին և կանոնակարգերին:

Դասընթացը նախատեսված է տնտեսագիտական կրթություն ուենցող անձանց, ֆինանսական, հաշվապահության, վարկային և այլ բնագավառներում աշխատող մասնագետների, ինչպես նաև բոլոր նրանց, ում հետաքրքրում է վարկունակության գնահատման, վարկավորման մեթոդաբանության ու ընթացակարգերին վերաբերող հարցերը:

Դասընթացն ընդգրկում է համակարգչով վարկունակության գնահատման մոդելավորման հատուկ մաս, որտեղ մասնակիցները կսովորեն ինքնուրույն կատարել վարկունակության գնահատում տարբեր տիպի վարկերի համար, կայացնել որոշում վարկավորման համար: Դասընթացն ընդգրկում է պրակտիկ մաս`  հարցազրույց վարկի համար իրական դիմորդի հետ, այցելություն վերջինիս տարածքները, տվյալների հավաքագրում, որոնց հիման վրա մասնակիցները կկատարեն վարկունակության վերլուծություն և կկայացնեն վարկավորման որոշում համապատասխան պայմաններով:

Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան դասընթացի մասնակցության վկայական, ինչպես նաև կանցկացվի տեստավորում, և անհրաժեշտության դեպքում դասընթացավարը կտրամադրի երաշխավորագրական նամակներ (Բանկում կամ Վարկային կազմակերպությունում աշխատելու համար) տեստավորման արդյունքում բարձր միավորներ հավաքած մասնակիցներին:


Բաց դասընթացի տևողությունը և ժամկետները`
7 օր/21 ժամ, հունվարի 30 - փետրվարի 13, 18:30-21:30:

Գրանցման վերջնաժամկետ` հունվարի 27, 11:00:

«Բի Էս Սի» դասընթացների սրահ. ՀՀ, ք. Երևան, Չարենցի 1, 3-րդ հարկ, 309 սենյակ:
Հեռ. (010/ 099/ 077) 57 47 78, training@bsc.am, info@trainings.am

Բաց դասընթացի արժեքը`69,600 դրամ

- ԳՐԱՆՑՈՒՄ -

Դասընթացավար` տ.գ.թ. Մկրտիչ Թադևոսյան
(«Անելիք Բանկ» ՓԲԸ «Զարգացման, վերլուծությունների և ռիսկերի գնահատման» վարչության պետ)
Մկրտիչ Թադևոսյանը ունի գիտությունների թեկնածուի կոչում: Իր մասնագիտական կրթությունը ստացել է մի շարք առաջատար եվրոպական համալսարաններում. Ֆրանկֆուրտի Ֆինանսների դպրոցում, Հարվարդի համալսարանում, Բերքլեյ Քոլեջում (Բոստոնի 7 առաջատար բանկեր) և Զագրեբի Համալսարանում: Իր թեկնածուական թեզը պաշտպանել է Մոսկվայի` Տեխնիկանան Գիտությունների գծով Ճարտարագիտական Գիտահետազոտական Ինստիտուտում:
Երկար տարիներ աշխատել է Հայաստանում առկա համարյա թե բոլոր վարկային ծրագրերի հետ. WB (EDP, RFF), Lincy and Eurasia Foundation, KfW ( SME , Housing Lending, Renewable Energies), Comerzbank, EBRD, USAID DCN, IFC, և այլն:
Մ. Թադևոսյանը ավելի քան 10 տարի է աշխատում է Անելիք բանկում և այժմ գլխավորում է «Զարգացման, վերլուծությունների և ռիսկերի գնահատման» բաժինը:
Մասնագիտական մեծ փորձ ունի մի շարք արտասահմանյան երկրներում. Գերմանիա, Ավստրիա, ԱՄՆ, Հունգարիա, Խորվատիա և Ռուսաստան: 2005 թ.-ից սկսած սեմինարներ և թրեյնինգներ է վարում բիզնեսի, ֆինանսական վերլուծության և մոդելավորման, բանկային, արտադրության կառավարման և շատ այլ ոլորտներում, ինչպես նաև ավելի քան 30 գիտական հոդվածների հեղինակ է:


Ավարտական հավաստագրեր.
Դասընթացի ավարտին շնորհվում է մասնակցության հավաստագիր:

Դասընթացի կազմակերպման վայրը.
«Բի Էս Սի» դասընթացների սրահ. ք. Երևան, Չարենցի 1, 3-րդ հարկ, 309 սենյակ:

Բաց դասընթացի արժեքը մեկ մասնակցի համար (ՀՀ դրամ) : 69600

Գրանցում
* Արժեքը ՀՀ դրամ
Ես մասնակցում եմ թրեյնինգների, քանի որ