Ինքնարժեքի հաշվարկում (Cost Calculation)

Դասընթացը կիրականանա`
Ապրիլի 3-5, 18:30-21:30
Տևողությունը`
3 օր/9 ժամ
Գրանցման վերջնաժամկետ`
Ապրիլի 2

Ցանկանում եք խորացնել ձեր գիտելիքները և ավելացնել հմտությունները ծախսերի և ինքնարժեքի հաշվարկման, կառավարչական որոշումների արդյունավետության բարձրացման, ճիշտ գնորոշման և պլանավորման բնագավառներում, ապա մասնակցեք այս դասընթացին:

Դասընթացը նախատեսված է արտադրության կառավարիչների, կառավարչական հաշվապահների, ֆինանսական, հաշվապահության և այլ բնագավառներում աշխատող մասնագետների, ինչպես նաև ձեռնարկությունների ղեկավարների, անհատ ձեռներեցների համար:

Դասընթացի արդյունքում մասնակիցները կծանոթանան ծախսերի դասակարգման, վերադիրների հաշվառման և ինքնարժեքի հաշվարկման արդի մեթոդներին, որոնք կօգտագործեն իրենց առօրյա աշխատանքում գրագետ որոշումներ կայացնելու նպատակով:

Դասընթացի ընթացքում տեսական մասի քննարկումից բացի կլուծվեն գործնական խնդիրներ բիզնեսի տարբեր բնագավառներից, որոնք հնարավորություն կտան մասնակիցներին ամրապնդել իրենց տեսական գիտելիքները և կիրառել դրանք իրենց աշխատանքում:

Դասընթացի մանրամասն բովանդակությունը

Դասընթացի ավարտին շնորհվում է մասնակցության հավաստագիր

Դասընթացավար` Լևոն Խաչատրյան
Լևոն Խաչատրյանը համագործակցում է «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի հետ որպես պայմանագրային դասընթացավար` դասավանդելով «Ինքնարժեքի հաշվարկում»: Ավարտել է ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետը (1973), մասնակցել է մի շարք հաշվապահական և ֆինանսական դասընթացների: Աշխատել է այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են` Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա` որպես դասախոս, Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիա (Լոնդոն), Հայաստանում Ֆրանսիայի համալսարան` որպես հաշվապահության և ֆինանսների ամբիոնի վարիչ, Հայաստանում Քավենդիշ համալսարան,  «Կասկադ» ապահովագրական ընկերություն` որպես ավագ վերլուծաբան և այլն:
Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի անդամ է, հանդիսանում է տասնյակ ռադիոաստղագիտական հոդվածների հեղինակ:


Դասընթացի կազմակերպման վայրը.
«Բի Էս Սի» դասընթացների սրահ. ՀՀ, ք.Երևան, Չարենցի 1, 3-րդ հարկ, 309 սենյակ:

Բաց դասընթացի արժեքը մեկ մասնակցի համար (ՀՀ դրամ) : 29940

Գրանցում
* Արժեքը ՀՀ դրամ
Ես մասնակցում եմ թրեյնինգների, քանի որ