Կորպորատիվ (B2B) վաճառքի գաղտնիքներ
Դասընթացի տևողությունը`3 օր/12 ժամ Դասընթացի նպատակն է ծանոթացնել կորպորատիվ և խոշոր վաճառքների հիմնական առանձնահատկություններին և սկզբունքներին և գործնականում հղկել դրանց համար անհրաժեշտ հմտությունները: Դասընթացն իրականացվում է ինտերակտիվ եղանակով շնորհիվ անհատական և խմբային հանձնարարությունների, դերախաղերի, իրավիճակների քննարկման: Դասընթացը նախատեսված է ակտիվ (սառը) վաճառքներով զբաղվող հատկապես այն վաճառող գործակալների և վաճառքի բաժնի ղեկավարների համար, ովքեր զբաղվում են խոշոր վաճառքներով և ում պոտենցիալ հաճախորդներն են հանդիսանում կազմակերպությունները: Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան Արդյունավետորեն բացահայտել հաճախորդի թաքնված և բացահայտ կարիքները և գնահատել հետագայում վաճառքի իրականացման հնարավորությունները; Ճիշտ ներկայացնել կազմակերպության ապրանքները/ծառայությունները հաշվի առնելով զրուցակցի/ների գնման հիմնական դրդապատճառները; Նվազեցնել պոտենցիալ հաճախորդի հնարավոր առարկումները և հաղթահարել առաջացածները:Դասընթացը նպաստում է նաև վաճառողների ինքնագնահատման ու կատարված աշխատանքից բավարարվածության աստիճանի բարձրացմանը; ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները կնպաստեն նաև առաջարկվող ապրանքների/ծառայությունների վաճառքի ավելացմանը: Դասընթացի վերջում յուրաքանչյուր մասնակից կմշակի հմտությունների անհատական զարգացման պլան` հիմք ընդունելով սեփական ուժեղ և բարելավման կարիք պահանջող կողմերը: Դասընթացի գործնական արդյունք է հանդիսանալու մասնակիցների կողմից մշակված և դասընթացավարի կողմից մեկնաբանված “վաճառքների դասագիրք”-ը` կորպորատիվ վաճառքները արդյունավետորեն իրականացնելու համար նախատեսված անհրաժեշտ ուղեցույցը: Խորհրդատու-դասընթացավար` Մաննիկ ՍահակյանՄաննիկ Սահակյանը դասընթացների, կլոր սեղանների, հանդիպումների և կոնֆերանսների կազմակերպման և իրականացման ավելի քան 10 տարվա փորձ ունի: Հեշտությամբ կապ է հաստատում մարդկանց հետ, հաջողությամբ վարում է մարդկանց տարբեր խմբեր: Իր դասընթացների մասնակիցները 12-65 տարիքային սահմաններում են եղել: Ունի խորը գիտելիքների դասընթաց վարելու մեթոդաբանության մեջ, կիրառում է ԱՊՀ և արտասահմանյան դասընթացների դպրոցներում ընդունված գործիքներ և մեթոդներ: Իրականացրել է հետազոտություններ և հարցազրույցներ: Դասընթացներ է իրականացրել ինչպես ՀԿ սեկտորի (Հայ ժողովրդավարական ֆորում, Եվա սբհկ, Թրեյներների պրոֆեսիոնալ ասոցիացիա և այլն), այնպես էլ միջազգային կազմակերպությունների (UNDP, CASP, AED, MEDI, OSCE, ABA/CEELI, The Swiss Agency for Dvelopment and Cooperation etc) և բիզնես սեկտորի համար (BSC, IAB, etc): Հիմնական հետաքրքրության ոլորտը հախախորդների սպասարկումն ու վաճառքի հմտություններն են: Դասընթացի կազմակերպման վայրը. «Բի Էս Սի» դասընթացների սրահ. ՀՀ ք. Երևան, Չարենցի 1, 3-րդ հարկ, 309 սենյակ: Հեռ. 57 47 78, 57 17 53, (099/077) 57 47 78 |
Բաց դասընթացի արժեքը մեկ մասնակցի համար (ՀՀ դրամ) : 39300
ԳրանցումԱրժեքը կորպորատիվ դասընթացի համար (ՀՀ դրամ) : 576000
Նախնական պատվեր* Արժեքը ՀՀ դրամ





Խորհրդատու-դասընթացավար`
