Բողոքը որպես նվեր - ինչպես հաճախորդի բողոքը օգտագործել ի օգուտ ընկերության

Ինչպե՞ս օգտագործել հաճախորդների բողոքները ի շահ կազմակերպության. սա է ռազմավարական զարգացման հիմնական միջոցն ու ուղղությունը: Ինչպես արձագանքել հաճախորդների կարծիքներին, հատկապես երբ դրանք ոչ հաճելի և բացասական են:

Դասընթացի նպատակն է ցույց տալ, թե ինչպես կարելի է հաճախորդների բողոքները օգտագործել որպես ընկերության զարգացման ռազմավարական գործիք:

Դասընթացը նախատեսված է
ընկերությունների այն աշխատողների համար, ովքեր առնչվում են հաճախորդների հետ, ինչպես նաև այն ղեկավարների համար, ովքեր իրենց ընկերություններում ձգտում են ներդնել բողոքի կառավարման համակարգ:

Դասընթացի արդյունքում մասնակիցները կգիտակցեն բողոքի կարևորությունը ընկերության զարգացման համար, կփոխեն իրենց վերաբերմունքը բողոքների հանդեպ և կբարձրացնեն իրենց ընկերության լոյալ հաճախորդների թիվը:

Դասընթացի մեթոդաբանությունը. դասընթացի հիմքում մասնակիցների կոմպետեցիաների զարգացումն է, որը նպաստում է ոչ միայն գիտելիքների ընդլայնմանը, այլ նաև ապահովում է այդ գիտելիքների կիրառումն ու վարվելակերպի փոփոխումը:

Բաց դասընթացի տևողությունը և ժամկետները` 3 օր/ 9 ժամ, Մայիսի 10-12, 15:00-18:00

"Բի Էս Սի" դասընթացների սրահ. ք. Երևան, Չարենցի 1, 3-րդ հարկ, 309 սենյակ:
Հեռ. 57 47 78, 57 17 53, (099/077) 57 47 78


Դասընթացի մանրամասն բովանդակությունը

Դասընթացավար` Մարինա Պողոսյան
Մարինա Պողոսյանը ավելին քան 18 տարվա փորձ ունի որպես պրոֆեսիոնալ բիզնես և կառավարման թրեյներ, խորհրդատու և քոուչ: Միջազգային կազմակերպություններում աշխատանքային մեծ փորձը հնարավորություն է ընձեռել նրան աշխատել բազմամշակույթ և բազմազգ մի միջավայրում և արդյունքում կիսել իր գիտելիքն ու մոտեցումները հաճախորդների հետ: Մարինան USAID-ում, GTZ-ում և UNDP-ում ղեկավարում է տարբեր կոնֆերանսներ ու սեմինարներ:
Նա «Ձեռներեցության հմտություններ» թեմայով դասընթացներ է դասավանդում Շվեյցարիայի Բիզնես Դպրոցում և Հայաստանի Ամերիկյան Համալսարանում: Նրա հաճախորդներից են բանկերը, ՏՏ ընկերությունները, դեղագործական կազմակերպությունները, տուրիստական գործակալությունները և միջազգային կազմակերպությունները:
Մարինա Պողոսյանը բովանդակալից կրթական ճանապարհ է անցել. Բիզնես Կառավարման Մասնագետ (MBA), Անգլիայի Բաց Համալսարանի Կառավարման սերտիֆիկատ, Կառավարման Խորհրդատվության հիմունքների սերտիֆիկատ Կառավարման Խորհրդատվական Ինստիտուտում (Անգլիա): Նրա մասնագիտացման ոլորտը ներառում է  անհատական քոուչինգ, ռազմավարական պլանավորում և կազմակերպության զարգացում: Իր հեղինակային «Բողոքը որպես նվեր» դասընթացին նա ներկայացնում է այն ռազմավարությունները, թե ինչպես դարձնել անբավարարված հաճախորդներին լոյալ հաճախորդներ:


Ավարտական հավաստագրեր.
Դասընթացի ավարտին շնորհվում է դասընթացի մասնակցության հավաստագիր:

Դասընթացի կազմակերպման վայրը.
«Բի Էս Սի» դասընթացների սրահ. ՀՀ, ք. Երևան, Չարենցի 1, 3-րդ հարկ, 309 սենյակ:
Հեռ. 57 47 78, 57 17 53, (099/077) 57 47 78

Բաց դասընթացի արժեքը մեկ մասնակցի համար (ՀՀ դրամ) : 29940

Գրանցում

Արժեքը կորպորատիվ դասընթացի համար (ՀՀ դրամ) : 432000

Նախնական պատվեր
* Արժեքը ՀՀ դրամ
Ես մասնակցում եմ թրեյնինգների, քանի որ