Բիզնես - քոուչինգ

Մի քանի տարի անց քոուչինգը կդառնա գործարար աշխարհի չափանիշ,
և շատ շուտով գործարարները միմյանց կհարցնեն,
թե արդյոք ունի քոուչ, և ով է նրա քոուչը

Բիզնես - քոուչինգը պոտենցիալի բացահայտման տեխնոլոգիա է` մինիմալ ջանքերով մաքսիմալ արդյունքների հասնելու համար: Մեթոդը նախատեսված է այն գործարարների համար, որոնք ձգտում են էլ ավելի մեծ ձեռքբերումներ ունենալ:

Բիզնես - քոուչինգը անհատական աշխատանք է, որն ուղղված է անհատ ձեռներեցների, բիզնեսմենների, գործադիր տնօրենների (ղեկավարող մենեջերների), բաժինների ղեկավարների կողմից որոշումների ընդունման գործընթացի արդյունավետության բարձրացմանը:

Բիզնես - քոուչինգի առաջարկվող ոլորտներն են`
- կազմակերպության վարչակազմակերպչական կառուցվածքի օպտիմիզացիա,
- կազմակերպության կառավարման համակարգերի օպտիմիզացիա,
- կազմակերպության գործունեության ֆինանսական արդյունավետության աճ,
- անձնակազմի կառավարման համակարգերի օպտիմիզացիա:

Բիզնես - քոուչինգի էֆֆեկտներն են`
- գիտելիքների խորացում եւ արդյունավետ որոշումների ընդունում,
- կառավարչական որոշումներ կայացնելու էֆֆեկտիվության բարձրացում,
- առաջնահերթությունների դասակարգում եւ բիզնես նպատակների բացահայտում:

Բիզնես - քոուչինգի դիմում են, երբ
անհրաժեշտ է մեծացնել կազմակերպության շահույթը,
անհրաժեշտ է շատ ճիշտ իրականացնել կազմակերպության վերակազմավորումը,
անհրաժեշտ է հաղթահարել կոնֆլիկտները և անհարթությունները կոլեկտիվում,
անհրաժեշտ է ձևավորել կորպորատիվ մշակույթ,
կազմակերպության կամ բաժնի ղեկավարի ուժերն/մտքերն այլևս չեն բավականացնում,
որոշ ռազմավարական պլաններ մշտապես հետձգվում են կամ ժամանակի ընթացքում բոլորովին մոռացվում,
ղեկավարը զգում է, որ ինչ-որ բան այնպես չէ, բայց թե ինչը, չգիտի,
եւ այլն:

Թեմա Տևողություն Արժեք
Անհատական քոուչինգ ժամ 0
* Արժեքը ՀՀ դրամ

Գրանցում
Ես մասնակցում եմ թրեյնինգների, քանի որ