|
Դասընթացներ արտերկրում
Բի Էս Սի-ն, համագործակցելով միջազգային առաջատար թրեյնինգային կենտրոնների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, խորհրդատվական ընկերությունների և բիզնես-կրթության մեջ մասնագիտացած այլ կազմակերպությունների հետ` առաջարկում է վերապատրաստման լայն հնարավորություններ (թրեյնինգ, սեմինար) արտասահմանյան մի շարք երկրներում. ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Հոլանդիա, Չեխիա, Ռուսաստան, Ուկրաինա և այլն: Թեմաները ներառում են մարքեթինգի, կառավարման, անձնակազմի կառավարման, ֆինանսական կառավարման, բիզնես լեզուների (անգլերեն, գերմաներեն, ֆրանսներն, իսպաներեն, իտալերեն, այլն) և այլ ոլորտների սեմինարներ, դասընթացներ: «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը, համագործակցելով Մեծ Բրիտանիայի լավագույն համալսարանների տարածաշրջանային ներկայացուցիչների հետ, ԱՌԱՋԻՆ անգամ կազմակերպում է. ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ սեմինարների շարք Առաջին սեմինարը կվարեն` Նոնա Մեշխիշվիլին` London School of Commerce-ի և School of Business and Law – University of Gloucestershire-ի տարածաշրջանային ներկայացուցիչ Տիգրան Խաչատրյանը` Հայաստանում Մեծ Բրիտանիայի լավագույն համալսարանների (Ուելսի, Քարդիֆֆի, Սանդերլենդի, Տրումանի, Էդինբուրգի և այլն) ներկայացուցիչ Առաջին մասում կներկայացվեն. - Ներածական տեղեկություններ, - Մեծ Բրիտանիայի կրթական համակարգի առանձնահատկությունները, - Մեծ Բրիտանիայի կրթության առավելությունները, - Կրթաթոշակների և աշխատանքի հնարավորությունները ուսանողների և շրջանավարտների համար Երկրորդ մասում կներկայացվեն. - University of Wales Institute, Cardiff (UWIC)- London School of Commerce v University of Gloucestershire – School of Business and Law - Զարգացող 40 երկրների համար (որոնց թվում է նաև Հայաստանը) նախատեսված ծրագիրը և կրթաթոշակի հնարավորությունները Սեմինարը կկայանա` մարտի 23-ին, 15:30-18:30 Առաջին սեմիանրին գրանցվելու վերջնաժամկետն է` մարտի 21; 18:00 Դասընթացին մասնակցելու համար, խնդրում ենք լրացնել կցված ԳՐԱՆՑՄԱՆ ՁԵՎԸ եւ ուղարկել այն BSC գրասենյակ էլ. փոստով training@bsc.am: Հեռ.` 57 47 78, 57 17 53, (099/077) 57 47 78: Հասցե` Չարենցի փող. 1, 2-րդ հարկ: Այս սեմինարը իրենից ներկայացնում է ընդհանուր փաթեթի միայն առաջին փուլը: Փաթեթը բաղկացած է լինելու 5 շարունակական թեմատիկ ներկայացումներից, որոնք կանցկացվեն ամեն չորեքշաբթի: Հաջորդական 4 սեմինարներն են. 1. Մարտի 30, 16:30 - «Բարձրագույն կրթություն Մեծ Բրիտանիայում» 2. Ապրիլի 6,16:30 - «Ընդունելություն, աշխատանք, գներ (վճարներ) և EP ակրեդիտացնող կազմակերպությունները Մեծ Բրիտանիայում» 3. Ապրիլի 13, 16:30 - «Մուտք գործելու թույլտվություն և իմմիգրացիոն կարգավորումները Մեծ Բրիտանիայում» 4. Ապրիլի 20, 16:30 - «Գիշերակաց (accommodation), ուսանողական կյանք» Սեմինարի մասնակցության վճարման համակարգը հետևյալն է. - մեկ սեմինարի մասնակցության արժեքն է` 4.000 դր. - սեմինարների ամբողջ շարքին մասնակցելու արժեքը` 15.000 դր. Ուսանողներին տրվում է 50% զեղչ (ներկայանալ ուսանողական տոմսերով) Լրացուցիչ տեղեկությունների և գրանցման համար այցելեք «Բի Էս Սի»-ի գրասենյակ Հասցե. ՀՀ, 0025, Երևան, Չարենցի 1, I մուտք, II հարկ Հեռ./ֆաքս` (010), 57 47 78, 57 17 53, (099/077) 57 47 78 Էլ. Փոստ` training@bsc.am , info@trainings.am |





