Հաճախորդների սպասարկման արվեստ դեմ առ դեմ և հեռախոսով
Հաճախորդների դեմ առ դեմ և հեռախոսային սպասարկման ունակությունների զարգացում Դասընթացը կկայանա`Ապրիլի 11-14, 17:00-21:00 Տևողությունը` 4 օր/ 16 ժամ Հիշեք, որ փոքրիկ անզգուշության կամ ոչ պրոֆեսիոնալ սպասարկման արդյունքում կարող եք բաց թողնել հաճախորդների հետ երկարատև և լոյալ հարաբերություններ հաստատելու կարևոր հնարավորությունը: Բավարարեք Ձեր ամենապահանջկոտ հաճախորդների կարիքները` բարձրացնելով Ձեր ծառայությունների մատուցման մակարդակը և զարգացնելով սպասարկման հմտությունները: Դասընթացը բաղկացած է հետևյալ բաժիններից` Դասընթացի արդյունքում մասնակիցները կտիրապետեն հաճախորդների հետ երկարատև և լոյալ հարաբերություններ հաստատելու գաղտնիքներին, ձեռք կբերեն արդյունավետ դեմ առ դեմ և հեռախոսային սպասարկման հմտություններ, ինչպես նաև կստանան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները: Դասընթացի ավարտին շնորհվում է մասնակցության հավաստագիր: Խորհրդատու-դասընթացավար`Մաննիկ ՍահակյանՄաննիկ Սահակյանը դասընթացների, կլոր սեղանների, հանդիպումների և կոնֆերանսների կազմակերպման և իրականացման ավելի քան 10 տարվա փորձ ունի: Հեշտությամբ կապ է հաստատում մարդկանց հետ, հաջողությամբ վարում է մարդկանց տարբեր խմբեր: Իր դասընթացների մասնակիցները 12-65 տարիքային սահմաններում են եղել: Ունի խորը գիտելիքների դասընթաց վարելու մեթոդաբանության մեջ, կիրառում է ԱՊՀ և արտասահմանյան դասընթացների դպրոցներում ընդունված գործիքներ և մեթոդներ: Իրականացրել է հետազոտություններ և հարցազրույցներ: Դասընթացներ է իրականացրել ինչպես ՀԿ սեկտորի (Հայ ժողովրդավարական ֆորում, Եվա սբհկ, Թրեյներների պրոֆեսիոնալ ասոցիացիա և այլն), այնպես էլ միջազգային կազմակերպությունների (UNDP, CASP, AED, MEDI, OSCE, ABA/CEELI, The Swiss Agency for Dvelopment and Cooperation etc) և բիզնես սեկտորի համար (BSC, IAB, etc): Հիմնական հետաքրքրության ոլորտը հախախորդների սպասարկումն ու վաճառքի հմտություններն են: Դասընթացի կազմակերպման վայրը. «Բի Էս Սի» դասընթացների սրահ. ՀՀ ք. Երևան, Չարենցի 1, 3-րդ հարկ, 309 սենյակ: Հեռ. 57 47 78, 57 17 53, (099/077) 57 47 78 |
Բաց դասընթացի արժեքը մեկ մասնակցի համար (ՀՀ դրամ) : 49200
ԳրանցումԱրժեքը կորպորատիվ դասընթացի համար (ՀՀ դրամ) : 768000
Նախնական պատվեր* Արժեքը ՀՀ դրամ




Դասընթացը կկայանա`
