ՀՀ Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններ
Դասընթացը կկայանա` Մարտի 29-30, հունիսի 28-29, 10:00-13:00 Տևողությունը` 2 օր/6 ժամ Գրանցման վերջնաժամկետ` Մարտի 28, հունիսի 27 Սեմինարը նախատեսված է բոլոր հաշվապահների, կադրերի բաժնի ղեկավարների, կադրային բնագավառում աշխատող մասնագետների, իրավաբանների և տնօրենների համար:
Սեմինարի արդյունքում մասնակիցները մանրամասն կծանոթանան ՀՀ Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններին և կստանան իրենց անհանգստացնող հարցերի պարզաբանումները օրենսգրքի բոլոր նորմատիվային ակտերի շուրջ (կարող եք հարցերը նախապես ուղարկել ներքևում նշված էլ. փոստի հասցեին): Խորհրդատու-դասընթացավար` Ստեփան Հայրապետյան - «Պարադիգմա Արմենիա» ընկերության «Աշխատանքային օրենսդրության ծառայությունների բաժնի» ղեկավար, ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայության խորհրդի նախագահի խորհրդական: Կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: 1998թ.-ից հանդիսանում է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի խորհրդի նախագահի խորհրդական: Աշխատում է «Պարադիգմա Արմենիա» խորհրդատվական-հետազոտական ընկերությունում` որպես աշխատանքային օրենսդրության ծառայությունների բաժնի ղեկավար: 1996-1998 թթ. աշխատել է ՀՀ Սոցիալական ապահովության նախարարությունում` նախարարի առաջին տեղակալ: Սկսած 1992-ից անց է կացրել բազմաթիվ դասընթացներ և սեմինարներ, 1996-1998 թթ. Սանկտ Պետերբուրգի իրավաբանական ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղում դասավանդել է «Աշխատանքային իրավունք» առարկան: Դասընթացի կազմակերպման վայրը` «Բի Էս Սի» դասընթացների սրահ. ՀՀ, ք. Երևան, Չարենցի 1, 3-րդ հարկ, 309 սենյակ: Հեռ. ( 010 / 099 / 077 ) 57 47 78 |
Բաց դասընթացի արժեքը մեկ մասնակցի համար (ՀՀ դրամ) : 29940
ԳրանցումԱրժեքը կորպորատիվ դասընթացի համար (ՀՀ դրամ) : 432000
Նախնական պատվեր* Արժեքը ՀՀ դրամ




