ՀՀ հարկային օրենսդրության հիմունքներ
Դասընթացի տևողությունը` 5 օր/15 ժամ, 15:00-18:00 Տիրապետում եք հաշվապահական հմտություններին, սակայն թերանում եք հարկային օրենսդրության խրթին համակարգում ճշգրիտ գործունեություն ծավալելուց: «Բի Էս Սի»-ն և «Պարադիգմա Արմենիա»-ն համատեղ Ձեզ տալիս են հնարավորություն ծանոթանալու ՀՀ գործող հարկային օրենսդրության հոդվածներին և հիմնական սկզբունքներին: Օգտվեք այս հնարավորությունից և մանրամասն ուսումնասիրեք փոփոխությունների ենթարկված վերջին հարկային օրենսդրությունը: Դասընթացի ընթացքում կքննարկվեն` 1. ՀՀ Հարկային Օրենսդրություն 2. ՀՀ Օրենքը Հարկերի մասին 3. ՀՀ Օրենքը Շահութահարկի մասին (Շահութահարկի հաշվարկ) 4. Ավելացված Արժեքի Հարկի մասին ՀՀ Օրենք (ԱԱՀ-ի հաշվարկ) 5. Եկամտահարկի մասին ՀՀ Օրենք (Եկամտահարկի հաշվարկ) 6. Գույքահարկ, հողի հարկ, սոց. վճարներ - ԳՐԱՆՑՈՒՄ - Ավարտական հավաստագրեր. Դասընթացի ավարտին շնորհվում է դասընթացի մասնակցության հավաստագիր: Դասընթացավար`Հասմիկ Հարությունյան Հասմիկ Հարությունյանը 2008 թ.-ից համագործակցում է «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի հետ` որպես «Հարկային Օրենսդրություն սկսնակների համար» և «ՀՀ Ֆինանսների Նախարարության հաշվապահների որակավորման քննության նախապատրաստում» դասընթացավար: Հանդիսանում է «Պարադիգմա Արմենիա» խորհրդատվական հետազոտական ընկերության հարկային խորհրդատվության բաժնի ղեկավար և հաշվապահական ծառայությունների բաժնի ղեկավար: Աշխատել է աուդիտորական գործունեության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ (ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաշվապահական հաշվառման և աուդիտի մեթոդաբանության վարչություն), Պետական եկամուտների քաղաքականության վարչության ուղղակի հարկերի բաժնի գլխավոր մասնագետ: «Պարադիգմա Արմենիա» խորհրդատվական հետազոտական ընկերությունում իրականացրել է հաճախորդների հաշվապահական հաշվառման վարում և հետազոտական աշխատանքներ, ինչպես նաև ունի մեծ աշխատանքային փորձ շինարարության, հյուրանոցային ծառայության, հասարակական կազմակերպությունների ոլորտներում: Մասնակցել է բազմաթիվ սեմինարների և դասընթացների; հարկային բարեփոխումներ, շահութահարկ, ոչ ռեզիդենտների շահութահարկ և այլ թեմաներով: Հանդիսանում է Մեծ Բրիտանիայի որակավորված երդվյալ հաշվապահների ասոցիացիայի (ACCA) ուսանող, ստացել է Հաշվապահական ուսուցման միջազգային կենտրոնի (ՀՈՒՄԿ) մագիստրոսի կոչում հաշվապահության և աուդիտի բնագավառում, ինչպես նաև ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն որակավորված հաշվապահի վկայական: Դասընթացի կազմակերպման վայրը.
«Բի Էս Սի» դասընթացների սրահ. ՀՀ, ք. Երևան, Չարենցի 1, 3-րդ հարկ, 309 սենյակ: Հեռ. ( 010 / 077 / 099 ) 57 47 78 |
Բաց դասընթացի արժեքը մեկ մասնակցի համար (ՀՀ դրամ) : 49200
ԳրանցումԱրժեքը կորպորատիվ դասընթացի համար (ՀՀ դրամ) : 720000
Նախնական պատվեր* Արժեքը ՀՀ դրամ




