Շահութահարկի մասին ՀՀ օրենք

Դասընթացը կկայանա`
Փետրվարի 28-29, 18:30-21_30
Տևողությունը`
2 օր/6 ժամ
Գրանցման վերջնաժամկետ`
Փետրվարի 27

Մասնակցելով այս երկօրյա սեմինարին` մանրամասն կծանոթանաք Շահութահարկի մասին օրենքին և կկանխեք այն սխալները, որոնք մեծ տուգանքների պատճառ են դառնում:

Սեմինարը նախատեսված է մասնավոր ձեռնարկությունների գործող հաշվապահների, ֆինանսների գծով մասնագետների և իրավաբանների համար:

Սեմինարը ներառում է հետևյալ բաժինները`
Շահութահարկի օրենսդրական կարգավորում
Շահութահարկի օրենսդրության գործնական կիրառման առանձնահատկություններ
Հարկային մարմինների հետ առաջացող խնդիրների պարզաբանումներ

Սեմինարի արդյունքում մասնակիցները կստանան իրենց անհանգստացնող հարցերի պարզաբանումները Շահութահարկի օրենքի շուրջ: Մասնակիցները կարող են նախապես ներկայացնել իրենց հարցերը և ստանալ մասնագիտական լուծումներ:

Դասընթացավար` Արման Մնացականյան
Արման Մնացականյանը 2010 թ.-ից համագործակցում է «Բի Էս Սի» ընկերության հետ և վարում է հարկային ոլորտի մի շարք դասընթացներ, ինչպիսիք են` «Շահութահարկի մասին ՀՀ Օրենք» և «Ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ Օրենք» և այլն: Ունի հաշվարկների և հաշվետվությունների պատրաստման, հարկային խորհրդատվական ծառայությունների տրամադրման, հարկային խնդիրների բացահայտման և քննարկման մեծ փորձ: Աշխատել է այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են` «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՀՁ ՍՊԸ, «Աուդիտ ԱՍ» ՍՊԸ, Լույսի Աղբյուր ՍՊԸ: Այժմ աշխատում է «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ և «Փի-Էյջ-Փի Աուդիտ» ՓԲԸ-ում որպես հարկային ծառայությունների և աուդիտի մենեջեր: Նրա հաճախորդներն են «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ, «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ, «Հատուկ էլեկտրոմոնտաժ» ԲԲԸ, «Էյ-Սի-Փի» ՓԲԸ և այլք:

Դասընթացի կազմակերպման վայրը.
«Բի Էս Սի» դասընթացների սրահ. ՀՀ, ք. Երևան, Չարենցի 1, 3-րդ հարկ, 309 սենյակ:

Բաց դասընթացի արժեքը մեկ մասնակցի համար (ՀՀ դրամ) : 29940

Գրանցում

Արժեքը կորպորատիվ դասընթացի համար (ՀՀ դրամ) : 288000

Նախնական պատվեր
* Արժեքը ՀՀ դրամ
Ես մասնակցում եմ թրեյնինգների, քանի որ