ՀՀ Աշխատանքային օրենսդրության և հարակից դաշտի խնդրահարույց հարցեր

ItalicԴասընթացը կկայանա`
Մայիսի 24 - 25, 10:00-13:00
Տևողությունը`
2 օր/6 ժամ
Գրանցման վերջնաժամկետ`
Մայիսի 23

Արդյոք պայմանագրերի կազմման, աշխատաժամերի, հավելումների, արձակուրդների հաշվարկման, գործուղումների ձևակերպման և ՀՀ Աշխատանքային Օրենսգրքի շրջանակներում իրականացվող այլ գործառույթների հետ կապված աննկատ թվացյալ սխալների արդյունքում արդեն վճարե՞լ եք մեծ տուգանքներ: Դուք կարող եք խուսափել այդ տուգանքներից` մասնակցելով «Բի Էս Սի»-ի և «Պարադիգմա Արմենիա»-ի կողմից իրականացվող այս սեմինարին:


Սեմինարը նախատեսված է փորձառու հաշվապահների, իրավաբանների, կադրերի բաժնի ղեկավարների և տնօրենների համար:

Դասընթացի արդյունքում մասնակիցները կստանան իրենց անհանգստացնող հարցերի պարզաբանումները ՀՀ Աշխատանքային օրենսգրքի բոլոր նորմատիվային ակտերի շուրջ: Ներկայացված թեմաների շրջանակներում կարող եք նախապես ներկայացնել Ձեր հարցերը (կարող եք ուղարկել training@bsc.am էլ. փոստի հասցեին): Սեմինարի արդյունքում մասնակիցները մանրամասն կծանոթանան նաև ՀՀ Աշխատանքային օրենսգրքում կատարված վերջին փոփոխություններին, դրանց կատարման անհրաժեշտությանը և նպատակին, ինչպես նաև կստանան իրենց անհանգստացնող հարցերի պարզաբանումները:

-- ԳՐԱՆՑՈՒՄ --


Խորհրդատու-դասընթացավար` Ստեփան Հայրապետյան - «Պարադիգմա Արմենիա» ընկերության «Աշխատանքային օրենսդրության ծառայությունների բաժնի» ղեկավար, ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայության խորհրդի նախագահի խորհրդական :
Կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: 1998թ.-ից հանդիսանում է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի խորհրդի նախագահի խորհրդական:
Աշխատում է «Պարադիգմա Արմենիա» խորհրդատվական-հետազոտական ընկերությունում` որպես աշխատանքային օրենսդրության ծառայությունների բաժնի ղեկավար: 1996-1998 թթ. աշխատել է ՀՀ Սոցիալական ապահովության նախարարությունում` նախարարի առաջին տեղակալ: Սկսած 1992-ից անց է կացրել բազմաթիվ դասընթացներ և սեմինարներ, 1996-1998 թթ. Սանկտ Պետերբուրգի իրավաբանական ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղում դասավանդել է «Աշխատանքային իրավունք» առարկան :

Դասընթացի կազմակերպման վայրը.

«Բի Էս Սի» դասընթացների սրահ. ՀՀ, ք. Երևան, Չարենցի 1, 3-րդ հարկ, 309 լսարան
Հեռ. ( 010 / 099 / 077 ) 57 47 78, training@bsc.am, info@trainings.am 

Բաց դասընթացի արժեքը մեկ մասնակցի համար (ՀՀ դրամ) : 29940

Գրանցում

Արժեքը կորպորատիվ դասընթացի համար (ՀՀ դրամ) : 288000

Նախնական պատվեր
* Արժեքը ՀՀ դրամ
Ես մասնակցում եմ թրեյնինգների, քանի որ