Ծրագրային առաջարկի մշակում
Դասընթացը կկայանա:Ապրիլի 12-14, 18:30-21:30 Տևողությունը` 3 օր/9 ժամ Գրանցման վերջնաժամկետ` Ապրիլի 11 Դասընթացը նախատեսված է ծրագրեր մշակողների և ղեկավարների, ինչպես նաև գնահատումներ իրականացնողների և ֆինանսավորողների (միջազգային կազմակերպությունների աշխատակիցների, ծրագրերի միջին օղակների ղեկավարների, քաղծառայողների, որոնք պատասխանատու են ծրագրերի իրականացման և մշակման գործընթացի, ՀԿ ներկայացուցիչների, խորհրդատվական ընկերությունների աշխատակիցների) համար: Դասընթացն ընթանում է ինտերակտիվ, գործնական օրինակների և դեպքերի ուսումնասիրության միջոցով: Մասնակիցներին կտրվի ծրագրային առաջարկների տարբեր իրական օրինակներ և հիմնական բաղադրիչների վերաբերյալ գործնական առաջադրանքներ: Դասընթացի ավարտին շնորհվում է դասընթացի մասնակցության հավաստագիր Խորհրդատու-դասընթացավար`Իզաբելլա ՍարգսյանԻզաբելլա Սարգսյանը աշխատում է «Բի Էս Սի» ընկերության հետ 2010 թ.-ից որպես «Նախագծի կառավարում», «Ծրագրային առաջարկի մշակում» և «Ֆոնդերի հայթայթում» դասընթացավար: Ունի ծրագրերի իրականացման և հասարակայնության հետ կապերի բնագավառում ավելի քան 10 տարվա փորձառություն: Նաև երկարատև աշխատանքային փորձ ունի ռազմավարությունների մշակման, ծրագրերի նախագծման և իրականացման, հասարակայնության հետ կապերի, լրագրության, ինչպես նաև մարդու իրավունքների և հակամարտությունների կարգավորման ոլորտներում: Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աշխատակից է (Ծրագրի ղեկավար և հասարակայնության հետ կապերի պատասխանատու): Իզաբելլա Սարգսյանը դասընթացավար է ավստրիական CARE և հոլանդական IKV-PaxChristi կազմակերպությունների կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերում: Մինչ ԵՀՀ-ում աշխատանքի անցնելը Իզաբելլան աշխատել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հարավային Կովկասի ջրային ռեսուրսների ծրագրում որպես հասարակայնության հետ կապերի/դրամաշնորհների կառավարման մասնագետ: Խորհրդատվական և դասընթացային ծառայություններ մատուցել մի շարք տեղական և միջազգային կազմակերպություններին: Իզաբելլան Երևանի պետական համալսարանի և Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի շրջանավարտ է: Դասընթացի կազմակերպման վայրը. «Բի Էս Սի» դասընթացների սրահ. ՀՀ, ք. Երևան, Չարենցի 1, 3-րդ հարկ, 309 սենյակ: |
Բաց դասընթացի արժեքը մեկ մասնակցի համար (ՀՀ դրամ) : 29940
ԳրանցումԱրժեքը կորպորատիվ դասընթացի համար (ՀՀ դրամ) : 432000
Նախնական պատվեր* Արժեքը ՀՀ դրամ






