ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ - ՄԱՍԹԵՐ ՔԼԱՍ: «Արդյունավետ - համակարգված հարցազրույցներ», «Մոտիվացիա», «Գործառույթներ - Գործընթացներ», «Կոնֆլիկտների լուծում», «Անձնակազմի գնահատում»
Դասընթացը կիրականանա`Մարտի 28-ապրիլի 13 Դասընթացի տևողությունը` 8 օր/24 ժամ Գրանցման վերջնաժամկետ` մարտի 26 Հրավիրում ենք մասնավոր ձեռնարկությունների, հասարակական և միջազգային կազմակերպությունների մարդակային ռեսուրսների (ՄՌ) ղեկավարներին, ՄՌ բաժինների մասնագետներին և բարձր օղակների ղեկավարներին, ովքեր ցանկանում են ՄՌ կառավարման բնագավառում իրենց որոշումներն ու գործառույթները դարձնել ավելի արդյունավետ և ճշգրիտ, մասնակցելու ՄՌԿ երկարաժամկետ դասընթացին` բաղկացած հետևյալ հինգ փուլերից` Արդյունավետ և համակարգված հարցազրույցներ Գործառույթներ և գործընթացներ Մոտիվացիա Կոնֆլիկտների կառավարում Անձնակազմի գնահատումԻ՞նչ կսովորեն մասնակիցները` • Ինչպե՞ս գտնել, ընտրել և պահպանել լավագույն աշխատողներին` կիրառելով հարցազրույցների զանազան մեթոդներ • Ինչպե՞ս սահմանել յուրաքանչյուր աշխատողի անձնական նպատակները, մշակել աշխատանքային նկարագրերը և բացահայտել աշխատողների մասնագիտական ունակությունները • Ինպե՞ս իրականացնել արդյունավետ ՄՌ գործառույթներ • Ինչպե՞ս են համակցվում մարդկային ռեսուրսների պլանավորումը և ընկերության ռազմավարական պլանավորումը • Ինչպե՞ս լավագույն ձևով ներգրավել նոր աշխատողներին աշխատանքային գործընթացում և խրախուսելարդյունավետաշխատանքի համար • Ինչպե՞ս ստեղծել և պահպանել աշխատավայրում առողջ աշխատանքային հարաբերություններ • Ինչպե՞ս դարձնել աշխատանքի գնահատումը արդյունավետ և օգտակար: Խորհրդատու-դասընթացավար`Նունե ՎարոսյանՆունե Վարոսյանը արդեն 8 տարի աշխատում է «Բի Էս Սի» ընկերությունում` հանդիսանալով անձնակազմի պատասխանատու և խորհրդատու-դասընթացավար «ՄՌ մասթեր քլաս», «ՄՌԿ սկսնակների համար», «Բիզնես ժամանակի կառավարում» թեմաներով: Աշխատել է հայկական ընկերությունների և միջազգային կազմակերպությունների հետ, որոնցից են «Աշտարակ Կաթ», «Հայր և որդի Երիցյաններ», «Ֆայն», «Աթենք», «Բջնի», «Նատալի Ֆարմ», Accion contra el Hambre (ACH),World Vision, JMF, UMCOR: «Ինչպես սկսել սեփական բիզնես Հայաստանում» և «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ուղեցույց հայկական կազմակերպությունների համար» գրքերի համահեղինակ է: Ինչպես նաև մշակել է մի շարք թրեյնինգային փաթեթներ` «Արդյունավետ և համակարգված հարցազրույցներ», «Մոտիվացիա», «Անձնակազմի գնահատում», «Առաջնորդում», «Թիմերի ստեղծում», «Կոնֆլիկտների կառավարում» «Արտադրության կառավարում», «Տեսականու կառավարում», «Տվյալների վիճակագրական վերլուծում», «Բիզնես ժամանակի կառավարում» և այլն: 2004 թ.-ից դասավանդում է նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամում: Մասնակցել է մի շարք հայկական և միջազգային կոնֆերանսների և դասընթացների` նվիրված ձեռնարկատիության զարգացմանը, խորհրդատվական և թրեյնինգային շուկաների զարգացմանը (Հոլանդիա, Ճապոնիա և այլն): Դասընթացը տեղի կունենա`«Բի Էս Սի» դասընթացների սրահ. ՀՀ, ք.Երևան, Չարենցի 1, 3-րդ հարկ, 309 սենյակ: Հեռ. 57 47 78, 57 17 53, (099/077) 57 47 78;training@bsc.am |
Բաց դասընթացի արժեքը մեկ մասնակցի համար (ՀՀ դրամ) : 55680
Գրանցում* Արժեքը ՀՀ դրամ




Դասընթացը կիրականանա`
Խորհրդատու-դասընթացավար`
