Ֆոնդերի հայթայթում (Fundraising)
Դասընթացը կկայանա`Մարտի 22-24, 18:30-21:30 Տևողությունը` 3 օր/9 ժամ Գրանցման վերջնաժամկետ` Մարտի 21 Ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ գումարների հայթայթումը` այլ խոսքերով ֆանդրեյզինգը, հասարակական կազմակերպությունների ամենադժվար աշխատանքներից է, սակայն այն կարող է լինել հետաքրքիր և առավել արդյունավետ, երբ Ձեզ հայտնի են ֆանդրեյզինգի բոլոր գաղտնիքները: «Բի Էս Սի»-ն կազմակերպում է հատուկ դասընթաց, որտեղ խորհրդատու-դասընթացավարի օգնությամբ կարող եք ծանոթանալ ֆանդրեյզինգի ճիշտ կազմակերպման գաղտնիքներին: Դասընթացի արդյունքում դուք կծանոթանաք` ֆոնդերի հայթայթման հիմանական սկզբունքներին; դոնոր կազմակերպություների տիպաբանությանը; ինչպես արդյունավետ հաղորդակցվել նրանց հետ; դրամաշնորհային առաջարկների համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթներին` առանձնակի ուշադրություն դարձնելով ծրագրերի տրամաբանական աղյուսակներին (logframe); ինչպես նաև գործնական աշխատանքի ընթացքում կոնկրետ օրինակների վրա կկազմվեն և կքննարկվեն կոնկրետ դրամաշնորհային առաջարկներ և ծրագրեր: Դասընթացն ուղղված է` ՀԿ ղեկավարներին և աշխատակիցներին, ովքեր զբաղվում են ծրագրերի համար գումարների հայթայթմամբ; ՀԿ խորհրդի անդամներին;կամավորներին; սկսնակ մասնագետներին, ովքեր փնտրում են այս ոլորտում հաջողություն գտնելու ճանապարհները:Դասընթացի բնույթը առավելապես մասնակցային է, որտեղ ամեն ոք հնարավորություն կունենա պրակտիկ ունակություններ և գիտելիքներ ձեռք բերել ֆոնդերի հայթայթման ոլորտում: Իզաբելլա Սարգսյանը աշխատում է «Բի Էս Սի» ընկերության հետ 2010 թ.-ից որպես «Նախագծի կառավարում», «Ծրագրային առաջարկի մշակում» և «Ֆոնդերի հայթայթում» դասընթացավար: Ունի ծրագրերի իրականացման և հասարակայնության հետ կապերի բնագավառում ավելի քան 10 տարվա փորձառություն: Նաև երկարատև աշխատանքային փորձ ունի ռազմավարությունների մշակման, ծրագրերի նախագծման և իրականացման, հասարակայնության հետ կապերի, լրագրության, ինչպես նաև մարդու իրավունքների և հակամարտությունների կարգավորման ոլորտներում: Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աշխատակից է (Ծրագրի ղեկավար և հասարակայնության հետ կապերի պատասխանատու): Իզաբելլա Սարգսյանը դասընթացավար է ավստրիական CARE և հոլանդական IKV-PaxChristi կազմակերպությունների կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերում: Մինչ ԵՀՀ-ում աշխատանքի անցնելը Իզաբելլան աշխատել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հարավային Կովկասի ջրային ռեսուրսների ծրագրում որպես հասարակայնության հետ կապերի/դրամաշնորհների կառավարման մասնագետ: Խորհրդատվական և դասընթացային ծառայություններ մատուցել մի շարք տեղական և միջազգային կազմակերպություններին: Իզաբելլան Երևանի պետական համալսարանի և Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի շրջանավարտ է:
Դասընթացի կազմակերպման վայրը. "Բի Էս Սի" դասընթացների սրահ. ՀՀ, ք. Երևան, Չարենցի 1, 3-րդ հարկ, 309 սենյակ: Հեռ. 57 47 78, 57 17 53, (099/077) 57 47 78; training@bsc.am |
Բաց դասընթացի արժեքը մեկ մասնակցի համար (ՀՀ դրամ) : 29940
ԳրանցումԱրժեքը կորպորատիվ դասընթացի համար (ՀՀ դրամ) : 432000
Նախնական պատվեր* Արժեքը ՀՀ դրամ




Դասընթացը կկայանա`
ֆոնդերի հայթայթման հիմանական սկզբունքներին;
