Ֆինանսական կառավարում
|
Վաստակեք այնքան դրամ, որքան կարող եք,
ծախսեք ավելի քիչ, քան վաստակել եք. սա է ֆինանսների վերահսկման այբուբենը. Երբ ընկերության հասույթները նվազում են, և շուկայի մասնաբաժինը` փոքրանում, ապա ուղղակի և անուղղակի ծախսերի վերահսկումն ավելի քան որոշիչ է դառնում: Հրավիրում ենք մասնակցելու Ֆինանսական Կառավարման բաց դասընթացի:
Պրակտիկ գործիքներ կառավարչական որոշումների համար Այս դասընթացը հնարավորություն կընձեռի ըմբռնել ֆինանսների հիմնական սկզբունքները և ծանոթանալ այն էական մեթոդներին և գործիքներին, որոնք անհրաժեշտ են ֆինանսների գծով մենեջերին և ընկերության ղեկավարին:
Բաց դասընթացի տևողությունը և ժամկետները` 3 օր/ 9 ժամ, փետրվարի 1-3, 10:00-13:00. Գրանցման վերջնաժամկետ` հունվարի 30 «Բի Էս Սի» դասընթացների սրահ. ՀՀ, ք.Երևան, Չարենցի 1, 3-րդ հարկ, 309 սենյակ: Հեռ. 57 47 78, 57 17 53, (099/077) 57 47 78; training@bsc.am Դասընթացի մանրամասն բովանդակությունը Խորհրդատու-դասընթացավար` Խաչատուր Ցոկոլակյան
Խաչատուր Ցոկոլակյան (MBA կոչում Օլդ Դոմինիոն Համալսարան, Նորֆոլկ, Վիրջինիա, ԱՄՆ): 2005 թ.-ից առ այսօր աշխատում է «Սի Էֆ Էֆ Սերվիսիս» ՓԲԸ-ում` որպես ֆինանսական խորհրդատու: Հանդիսացել է «Ակցեռն կորպորացիայի» (2004-2005թթ.) ֆինանսական խորհրդատու, «Աքռա» վարկային բյուրո ՍՊԸ-ի (2004թ.) խորհրդատու, «Ֆինանսաբանկային քոլեջ» հիմնադրամի (2002-2004թթ.) գործադիր տնօրեն, «Շոր Օվերսիզ Քորփորեյշն» բանկային ուսուցման և թրեյնինգի ծրագրի (2001-2002թթ.) խորհրդատու, Հայներարտբանկ ՓԲԸ-ի (2001) գլխավոր տնօրենի խորհրդական, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկի փաստաթղթային վերահսկողության և դրամավարկային քաղաքականության վարչության պետի տեղակալ (1994-1999թթ.): Մասնագիտական դասընթացներ և վերապատրաստում է անցել «Բանկային գործառնություններ» թեմայով Շորբանկ Քորփորեյշնում (Իլլինոյս, Չիկագո, ԱՄՆ, 2002թ.), «Հաշվապահության հիմունքներ» թեմայով ACCA Barents Group-ում (Երևան, 1998թ.), «Բանկային վերահսկողություն և կարգավորում» թեմայով Ազգային բանկի Ուսումնական կենտրոնում (Շվեյցարիա, 1998թ.), «Բանկային վերահսկողություն» (Վիեննա, Ավստրիա, 1995 և 1996թթ.) և «Մակրոտնտեսություն և ֆինանսատնտեսական քաղաքականություն» թեմայով (Երևան, 1994թ.) Արժույթի Միջազգային Հիմնադրամում: Իրականացրել է բազմաթիվ դասախոսություններ «Ձեռնարկությունների ֆինանսներ», «Ֆինանսական հաշվետվությունների վերլուծություն», «Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներ», «Ռիսկերի կառավարում», «Բանկային գործ» առարկաների վերաբերյալ Ֆրանսիական համալսարանում, Երևանի ֆինանսաբանկային քոլեջում, Բանկային ուսումնական կենտրոնում և այլն: Ավարտական հավաստագրեր. Դասընթացի ավարտին շնորհվում է մասնակցության հավաստագիր: Դասընթացի կազմակերպման վայրը. «Բի Էս Սի» դասընթացների սրահ. ՀՀ, ք.Երևան, Չարենցի 1, 3-րդ հարկ, 309 սենյակ: Հեռ. 57 47 78, 57 17 53, (099/077) 57 47 78; training@bsc.am |
Բաց դասընթացի արժեքը մեկ մասնակցի համար (ՀՀ դրամ) : 29940
ԳրանցումԱրժեքը կորպորատիվ դասընթացի համար (ՀՀ դրամ) : 432000
Նախնական պատվեր* Արժեքը ՀՀ դրամ





