Կորպորատիվ PR-ի Հիմունքներ
|
Պահպանեք Ձեր կազմակերպության կայուն հեղինակությունը
Դասընթացը կկայանա` հունիսի 20-23 Տևողությունը` 5 օր/ 15 ժամ Գրանցման վերջնաժամկետ` հունիսի 19 Դասընթացի նպատակն է ներկայացնել գործարար ոլորտում հանրային կապերի (կորպորատիվ PR) հիմունքները, հիմնական հասկացությունները, կիրառական գործիքները և զարգացման միտումները: Այս դասընթացը կօգնի մասնակիցներին ունենալ ամբողջական պատկերացում գործարար ոլորտում հանրային կապերի ինչպես տեսական հիմքերի, այնպես էլ տարբեր իրավիճակներում համապատասխան գործիքների ընտրության և արդյունավետ օգտագործման մասին: Որպես դասընթացի արդյունք մասնակիցները կտիրապետեն կորպորատիվ PR-ի հիմնական հասկացություններին ունակ կլինեն մշակել PR ռազմավարական ծրագրեր և իրականացման ժամանակացույցեր` համապատասխան գործիքների և ռեսուրսների կիրառման հստակ ուղեցույցներով պատկերացում կունենան PR պատասխանատուի տրամադրության տակ գտնվող տեխնիկական միջոցների օգտագործման հիմունքների մասին կտիրապետեն կորպորատիվ PR գործողությունների գնահատման տարբեր մեթոդներինԴասընթացի ավարտին շնորհվում է մասնակցության հավաստագիր Արա Բրուտյանը 2010 թ.-ի մարտից համագործակցում է «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կոնտրոնի հետ` հանդիսանալով կորպորատիվ PR-ի դասընթացավար: Քաղաքական և կորպորատիվ հաղորդակցության ոլորտում ունի դասավանդման բազմամյա փորձ: Ստանալով քաղաքական գիտությունների թեկնածուի կոչում` շարունակել է ուսումը Լիդսի համալսարանում` ձեռք բերելով միջազգային հաղորդակցության մագիստրոսի կոչում, այնուհետև տեղեկատվական համակարգերի մագիստրոսի կոչում` Լոնդոնի էկոնոմիկայի դպրոցում: Աշխատել է որպես քաղաքական հարցերով մասնագետ (Երևանում ԱՄՆ դեսպանատուն), հաղորդակցության և վերապատրաստման պատասխանատու (ԱՄՆ ՄԶԳ ջրային բարեփոխման ծրագիր), մամլո և հաղորդակցության ավագ պատասխանատու (ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագիր): Վերապատրաստումներ է անցել “Մամլո գնահատման հիմունքներ” թեմայով (AMEC քոլեջ, Միացյալ Թագավորություն), այնուհետև` “Միջազգային հարաբերություններ” (Թաֆթս համալսարանի Ֆլեթչըր դպրոց, ԱՄՆ): Արա Բրուտյանը հաղորդակցության, միջազգային հարաբերությունների, հակամարտությունների կարգավորման և սոցիոկիբերնետիկայի գծով ութ գիտական հոդվածների հեղինակ է: Դասընթացի կազմակերպման վայրը` "Բի Էս Սի" դասընթացների սրահ. ք. Երևան, Չարենցի 1, 3-րդ հարկ, 309 սենյակ: Հեռ. ( 010 / 099 / 077 / 57 47 78) |
Բաց դասընթացի արժեքը մեկ մասնակցի համար (ՀՀ դրամ) : 49200
ԳրանցումԱրժեքը կորպորատիվ դասընթացի համար (ՀՀ դրամ) : 576000
Նախնական պատվեր* Արժեքը ՀՀ դրամ




Դասընթացը կկայանա`
