Բիզնես ժամանակի կառավարման ունակություններ

Ժամանակը միշտ բավարարում է, երբ գիտես, թե ինչպես այն օգտագործել

Դասընթացը կկայանա`
Մայիսի 21-23, 10:00-13:00
Տևողությունը`
3 օր/9 ժամ

Այս դասընթացի նպատակն է սովորեցնել մասնակիցներին առավել արդյունավետ օգտագործել ժամանակը` քաղելով առավելագույնը հատկացված ժամանակից: Բարձրացնել սեփական աշխատանքի արդյունավետությունը, որը հնարավորություն կընձեռի հասնելու նշանակալի արդյունքների և նպատակների` խնայելով ժամանակ և էներգիա:

Դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար,

  • ովքեր գործ ունեն զանազան և բազմաթիվ առաջադրանքների հետ,
  • ովքեր դժվարանում են կառավարել իրենց ժամանակը,
  • ովքեր ցանկանում են ավելի լավ կազմակերպել իրենց օրը` զգալու համար, որ իրենք են հսկում գործերը, այլ ոչ թե գործերն ու այլ մարդիկ են հսկում իրենց:
Դասընթացի հակիրճ բովանդակություն.
1. Ինչ արժե ժամանակը. ժամանակի թերի կառավարման քողարկված ծախսերը
2. Նպատակների սահմանում. ընթացիկ, միջնաժամկետ և երկարաժամկետ
3. Առաջնայնությունների սահմանում. ընթացիկ իրավիճակի գնահատում, ժամանակի կառավարման մատրից
4. Ռազմավարական և գործառնական պլանավորում. աշխատանքային օրվա պլանավորման կանոններն ու սկզբունքները
5. Աշխատաժամանակի կառավարման հիմնական կանոններ, աշխատանքի արդյունավետության բարձրացում. խնայել ժամանակը` սովորելով հակիրճ արտահայտվել, Ֆորդի «վերելակի» կանոնը

Ավելացրեք լրացուցիչ 3 արդյունավետ ժամ ամենօրյա աշխատանքին


Դասընթացի ավարտին շնորհվում է դասընթացի մասնակցության հավաստագիր

Մարդկային ռեսուրսների կառավարում դասընթաց_Նունե ՎարոսյանԽորհրդատու-դասընթացավար`Նունե Վարոսյան
Նունե Վարոսյանը արդեն 8 տարի աշխատում է «Բի Էս Սի» ընկերությունում` հանդիսանալով անձնակազմի պատասխանատու և խորհրդատու-դասընթացավար «ՄՌ մասթեր քլաս», «ՄՌԿ սկսնակների համար», «Բիզնես ժամանակի կառավարում» թեմաներով: Աշխատել է հայկական ընկերությունների և միջազգային կազմակերպությունների հետ, որոնցից են «Աշտարակ Կաթ», «Հայր և որդի Երիցյաններ», «Ֆայն», «Աթենք», «Բջնի», «Նատալի Ֆարմ», Accion contra el Hambre (ACH),World Vision, JMF, UMCOR:
«Ինչպես սկսել սեփական բիզնես Հայաստանում» և «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ուղեցույց հայկական կազմակերպությունների համար» գրքերի համահեղինակ է: Ինչպես նաև մշակել է մի շարք թրեյնինգային փաթեթներ` «Արդյունավետ և համակարգված հարցազրույցներ», «Մոտիվացիա», «Անձնակազմի գնահատում», «Առաջնորդում», «Թիմերի ստեղծում», «Կոնֆլիկտների կառավարում» «Արտադրության կառավարում», «Տեսականու կառավարում», «Տվյալների վիճակագրական վերլուծում», «Բիզնես ժամանակի կառավարում» և այլն: 2004 թ.-ից դասավանդում է նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամում: Մասնակցել է մի շարք հայկական և միջազգային կոնֆերանսների և դասընթացների` նվիրված ձեռնարկատիության զարգացմանը, խորհրդատվական և թրեյնինգային շուկաների զարգացմանը (Հոլանդիա, Ճապոնիա և այլն):

Դասընթացի կազմակերպման վայրը.
«Բի Էս Սի» դասընթացների սրահ. ՀՀ, ք. Երևան, Չարենցի 1, 3-րդ հարկ, 309 սենյակ:
Հեռ. ( 010 / 099 / 077 ) 57 47 78

Բաց դասընթացի արժեքը մեկ մասնակցի համար (ՀՀ դրամ) : 29940

Գրանցում

Արժեքը կորպորատիվ դասընթացի համար (ՀՀ դրամ) : 432000

Նախնական պատվեր
* Արժեքը ՀՀ դրամ
Ես մասնակցում եմ թրեյնինգների, քանի որ