ՀՀ Աշխատանքային օրենսգրքի հիմունքներ սկսնակների համար
|
Ցանկանում եք տեղեկանալ ՀՀ Աշխատանքային Օրենսգրքին և խուսափել մեծ տուգանքներից կապված պայմանագրերի կազմման, աշխատաժամերի, հավելումների, արձակուրդների հաշվարկման, գործուղումների ձևակերպման և ՀՀ Աշխատանքային Օրենսգրքի շրջանակներում իրականացվող այլ գործառույթներին, ապա մասնակցեք «Բի Էս Սի»-ի և «Պարադիգմա Արմենիա»-ի կողմից իրականացվող այս դասընթացին:
Դասընթացը նախատեսված է բոլոր կադրային, հաշվապահության, իրավաբանական և այլ բնագավառներում աշխատող սկսնակ մասնագետների համար:
Դասընթացի արդյունքում մասնակիցները կծանոթանան ՀՀ Աշխատանքային օրենսգրքի հետ կապված նորմատիվային ակտերին և ՀՀ Աշխատանքային օրենսդրության կիրառման հետ առնչվող այլ իրավական ակտերին, ինչպես նաև կստանան իրենց անհանգստացնող հարցերի պարզաբանումները: Մասնակիցները կարող են նաև ձեռք բերել հատուկ CD, ուր մշակված և համակարգված եղանակով ներկայացված են ՀՀ աշխատանքային օրենսդրության վերաբերյալ նորմատիվ ակտերը:
Բաց դասընթացի տևողությունը և ժամկետները` 3 օր/ 9 ժամ, փետրվարի 22-24, ապրիլի 25-27, 10:00-13:00 Գրանցման վերջնաժամկետ` փետրվարի 21 «Բի Էս Սի» դասընթացների սրահ. ՀՀ, ք. Երևան, Չարենցի 1, 3-րդ հարկ, 309 սենյակ: Հեռ. ( 010 / 099 / 077 ) 57 47 78, training@bsc.am, info@trainings.am Դասընթացի արժեքը մեկ մասնակցի համար` 29,940 (ՀՀ դրամ) -- ԳՐԱՆՑՈՒՄ -- Խորհրդատու-դասընթացավար` Ստեփան Հայրապետյան «Պարադիգմա Արմենիա» ընկերության «Աշխատանքային օրենսդրության ծառայությունների բաժնի» ղեկավար, ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայության խորհրդի նախագահի խորհրդական: 1998-ից հանդիսանում է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության խորհրդի նախագահի խորհրդական: Աշխատում է «Պարադիգմա Արմենիա» խորհրդատվական-հետազոտական ընկերությունում` որպես աշխատանքային օրենսդրության ծառայությունների բաժնի ղեկավար: 1996-1998 թթ. աշխատել է ՀՀ Սոցիալական ապահովության նախարարությունում` նախարարի առաջին տեղակալ: 1992-ից անց է կացրել բազմաթիվ դասընթացներ և սեմինարներ, 1996-1998 թթ. Սանկտ Պետերբուրգի իրավաբանական ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղում դասավանդել է «Աշխատանքային իրավունք» առարկան:
Դասընթացի կազմակերպման վայրը. «Բի Էս Սի» դասընթացների սրահ. ՀՀ, ք. Երևան, Չարենցի 1, 3-րդ հարկ, 309 սենյակ: Հեռ. ( 010 / 099 / 077 ) 57 47 78 |
Բաց դասընթացի արժեքը մեկ մասնակցի համար (ՀՀ դրամ) : 29940
ԳրանցումԱրժեքը կորպորատիվ դասընթացի համար (ՀՀ դրամ) : 432000
Նախնական պատվեր* Արժեքը ՀՀ դրամ





